«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց հարցման արդյունքները։
Հարցերից մեկը վերաբերել է այն բանին՝ արդյոք քաղաքային իշխանությունները պատրաստ էին փետրվարի վերջին մայրաքաղաքում տեղացած առատ ձյանը, ինչը բերեց տրանսպորտային կոլապսի և բազմաթիվ վթարների:
Հարցին՝ մարզային և Երևան քաղաքի իշխանությունները որքանով էին պատրաստ ձյան տեղումներին, հարցման մասնակիցները հետևյալ պատասխաններն են տվել: 17,1տոկոսը նշել է, որ միանշանակ պատրաստ էին, 21,7տոկոսի կարծիքով՝ ավելի շուտ պատրաստ էին, 13,5 տոկոսը նշել է, որ ավելի շուտ պատրաստ չէին, և որ ընդհանրապես պատրաստ չէին՝ նշել է 45,4տոկոսը:
Երևանցիների միայն 5,3տոկոսն է նշել, որ քաղաքային իշխանությունները միանշանակ պատրաստ էին տեղումներին, 58,6տոկոսը նշել է, որ ընդհանրապես պատրաստ չէին տեղումներին, իսկ 17,7տոկոսի կարծիքով՝ որոշ չափով էին պատրաստ: Արամ Նավասարդյանի խոսքով՝ ստացվում է՝ երևանցիների մոտ 80տոկոսը նշել է, որ քաղաքային իշխանությունները ընդհանրապես պատրաստ չէին ձյան տեղումներին:







