Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հարցվածների 25.8 տոկոսը Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարը տեսնում է ՌԴ-ի հետ, 25.8 տոկոս՝ ԵՄ-ի. GALLUP

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի հետ են տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները։ Հարցվածների 27.8 տոկոսը պատասխանել է, որ Ռուսաստանի։

Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, միևնույն հարցին ի պատասխան՝ 25.8 տոկոսը նշել է՝ ԵՄ-ի հետ։

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները ԱՄՆ-ի հետ տեսնում է 15.5 տոկոսը, իսկ 13.3 տոկոսը տվել է Իրանի անունը։

Ոչ մի կենտրոնի հետ հույսեր չի կապել 11 տոկոսը, իսկ ահա 3.4 տոկոսը դրական է արտահայտվել ԵԱՏՄ-ի առնչությամբ։