Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՄ-ն հաշվի կառնի ՌԴ-ի որոշումը թռիչքների արգելքի վերացման վերաբերյալ. Ստանո

Եվրամիությունը հաշվի կառնի Վրաստանի հետ օդային հաղորդակցության արգելքի և առանց վիզայի ռեժիմի սահմանման վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների որոշումը, հայտարարել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն:

Եվրամիությունը հերթական անգամ կոչ է արել Վրաստանին միանալ ԵՄ-ի և այլ երկրների՝ Ռուսաստանի դեմ ավիացիոն ոլորտում պատժամիջոցներին։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի պատճառով Եվրամիությունը և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ռուսական ավիացիայի դեմ, և Ռուսաստանից, Ռուսաստանի կամ նրա տարածքով թռիչքներ չեն թույլատրվում»,- ասել է Ստանոն։

Ըստ նրա՝ բացի այդ, հաշվի առնելով անվտանգության զգալի մտահոգությունները, որոնց մասին Ռուսաստանին տեղեկացրել է ՄԱԿ-ի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), Վրաստանը չպետք է անապահով ռուսական ինքնաթիռներ թույլ տա մտնել իր տարածք:

«ԵՄ պատժամիջոցների պատճառով ռուսական օդային նավատորմի 95 տոկոսն այլևս ի վիճակի չէ թարմացնել և արդիականացնել իր ինքնաթիռները, ինչն անհրաժեշտ է միջազգային տեխնիկական և անվտանգության ստանդարտները պահպանելու համար»։

Հիշեցնենք, մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։