Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բրյանսկի շրջանում ուղղաթիռ է ընկել. կա 2 զոհ, վնասվել են տներ

Բրյանսկի շրջանի Կլինցովսկի թաղամասում Մի–8 ուղղաթիռ է ընկել, ինչի հետևանքով կա 2 զոհ, տներ են վնասվել։

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Որոշ հատվածներում բեկորներ են ընկել, որոշ հատվածներում էլ տանիքներ են վնասվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ասել, թե ավերածություններ չեն եղել, սխալ կլինի։ Ներկա պահին վնասների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։