Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Եղանակը կտաքանա

Մայրաքաղաքում փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Փետրվարի 17- 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։