Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եթե Ուկրաինան պարտվի, հաջորդ թիրախը կլինի Մոլդովան

Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը. հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը տարածաշրջանում ռուսական միջամտության ընդլայնման հետ կապված մտահոգությունները փարատելուն նվիրված համաժողովում։

Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինային աջակցելու համար, նշանակում է նաև աջակցել Մոլդովայի կայունացմանը։

«Ակնհայտ է, որ մարդկանց ամենամեծ մտահոգությունն այստեղ այն է, որ եթե Ուկրաինան պարտվի, հաջորդ թիրախը կլինի Մոլդովան», – ավելացրել է Բերբոքը: