Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Վրաստանում արգելված է ԼԳԲՏ քարոզչությունը

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որն արգելում է երկրում ԼԳԲՏ քարոզչությունը։

 Փաստաթղթի հետ կապված մի շարք արգելքներ են մտցվել։

Երկիրն արգելում է սեռափոխությունը, միասեռ ամուսնությունը, որդեգրումը կամ խնամակալությունը սեռը փոխած անձի կողմից կամ անձը հաստատող փաստաթղթում գենդերային կատեգորիայի նշումը, որը տարբերվում է անձի սեռից. հայտնում է tabula.ge կայքը։

Պաշտոնապես հայտարարվել է նաև հեռուստատեսությամբ, պարբերականներում և էլեկտրոնային լրատվամիջոցներում միասեռ ամուսնությունների և սեռափոխության խթանման դադարեցում։