Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Լիբանանում պայթյունից վիրավորվել է նաև Իրանի դեսպանը

Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլահի» մարտիկները, վիրավորվել են Լիբանանում կապի միջոցների պայթեցման հետևանքով. հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով անվտանգության գերատեսչությունների աղբյուրները։

Լիբանանում Իրանի դեսպանը նույնպես վիրավորվել է. հայտնում են իրանական լրատվամիջոցները

Հաղորդվում է, որ դեսպան Մոջթաբա Ամանին թեթև վիրավորվել է և այժմ գտնվում է կլինիկայում՝ հսկողության տակ։

Հաղորդվում է նաև, որ պայթյուններ են եղել Սիրիայում. Այնտեղ ևս  «Հեզբոլլահ»-ի մարտիկներ են  վիրավորվել: