Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա հաստատ լինելու են այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր դատախազներն ու քննիչները. Էդգար Ղազարյան

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա հաստատ լինելու են այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր դատախազներն ու քննիչները, քանի որ ՀՀ քրեական օրենսգիրքը նրանց համար նախատեսել է հոդված 480-ը, որը վերաբերում է ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Հ․Գ․ Զարմանում եմ ես սրանց վրա․ ենթադրենք նա լրիվ խելագարվել է իր արածից ու իր ցավից, էլ չասեմ «գործարանային դեֆեկտները», բա Ձեր խելքն ու՞ր էր, որ Ձեր կամքով եկել, ընկել եք իմ ձեռքը»։