Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Եթե ընտրության չգնաս քեզ կզորակոչեն Դոնբաս․ «Հոդված 3» ակումբի և «Հանուն հավասար իրավունքների» գաղափարը. Դավիթ Գալստյան

«Հավասար իրավունքների մասին»

Ուրեմն «Հոդված 3» ակումբը մի հատ տեսահոլովակ է հրապարակում, որի ֆորմալ ուղերձը այս է՝ «Ընտրության գնալը որոշում է, որը վճռելու է բոլորիս ճակատագիրը»։

Գաղափարը այն է, որ եթե ընտրության չգնաս, ապա երկիրը կմտնի Միութենական պետություն ու քեզ կզորակոչեն Դոնբաս․․․

* Կոնտենտի մասով՝

ա) Ընտրություններին ցածր մասնակցությունը, սովորաբար, իշխանությունների շահերից է բխում (իրանք օգտագործում են վարչական ռեսուրսները, կողմնակիցներին մոբիլիզացնում են, իսկ չեկողները՝ ընդդիմության ընտրազանգվածն ա հիմնականում լինում):

ՔՊ ծրագրում, կարծես, «միութենական» պլաններ չկան։

գ) Իշխանության պաշտոնական / ոչ պաշտոնական քարոզչական թեզերը ուղիղ կամ անուղղակի կրկնօրինակող (իմ սուբյեկտիվ կարծիքով) տեսահոլովակներ հրապարակելը ակումբի / ՀԿ-ի ներքին գործն ա (երևի), բայց արժե գոնե «գործողություն-հետևանք» տարրական տրամաբանական կապը ապահովել։

* ԷԱԿԱՆԸ

Էս ամենը, իհարկե, չէի գրի, եթե․․․ չպարզվեր, որ ինձ ͟բ͟լ͟ո͟կ͟ե͟լ͟ ͟ե͟ն͟ ͟/͟ ͟ս͟ա͟հ͟մ͟ա͟ն͟ա͟փ͟ա͟կ͟ե͟լ͟ ͟ե͟ն͟ ͟հ͟ա͟ս͟ա͟ն͟ե͟լ͟ի͟ո͟ւ͟թ͟յ͟ո͟ւ͟ն͟ը͟ (տեսանյութի / ակումբի էջը իմ պրոֆիլից անհասանելի է) տեսանյութին խնդացող սմայլիկ ( 😃 ) դնելուց հետո։

* Պարզվում է նաև, որ ջնջել են ոչ վիրավորական մեկնաբանություն, որում նշվում էր, որ իշխանության մանիպուլյացիոն թեզերն են տարածում։

P.S. Իսկ էջը ասում է, որ․

« «Հոդված 3» ակումբի եւ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ծրագրերը նպաստում են ձեւավորել իրավագիտակից, մեդիագրագետ եւ դիմակայուն հասարակություն »։

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

Իսկ ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը փախչում է մամուլի ասուլիսից, որ իրան անհարմար հարցեր չտան։

Ով, ինչ ուզի կարող է մտածել, ենթադրել ու կասկածել այս ՀԿ-ի գործունեության մասին։

Հովհաննես Իշխանյան, վավերագրող

https://www.facebook.com/hovoish/videos/26398534113120424