Կիրակի, 26 Հուլիս, 2026

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են “քրիստոնեության պատմության հնագույն վանքը”

 Հ. Չաքրյան
 Այդ մասին մարտի 15-ի համարում տեղեկացնում է “Euronews՞-ը: Ըստ տեղեկության բեղումները իրականացնող նորվեգացի և ֆրանսիացի հնագետները նշել են, որ հայտնաբերված վանքը նախնական տվյալնելորով պետք է կառուցված լինի 350-ական թվերին: Եգիպտոսի զբոսաշրջության և պատմամշակութային հուշարձանների նախարարությունը հայտտնագործության առթիվ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Կահիրեի հարավ-արևմուտքում ընթացող պեղումներում մինչ այդ, հավանաբար նախորդ տարվա դեկտեմբերին, հայտնաբերվել էին նաև քրիստոնեական ժայռափոր և քարաշեն այլ կառույցներ:
  Հնագետների խմբի ղեկավար Վիկտոր Ժիկան կարծիքով այդ կառույցներն ունեն շուրջ 1600 տարվա վաղեմություն, իսկ վանքը բաղկացած է 19 խուցերից, որոնց պատերը ավետարանից վերցված և լավ պահպանված արձանագրություններով: