Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Դուք Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հավերժական բարեկամության և նորաստեղծ ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք. Ալիևը՝ Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին TruthSocial-ի էջում նրա գրառման համար։

Ալիևի «X»-ի իր էջում գրել է.

«Ես բարձր եմ գնահատում Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի անցկացման գործում: Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և նորաստեղծ ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք: Ես մեր բարեկամությունը գնահատում եմ որպես մեծ ակտիվ», – ասվում է գրառման մեջ:

Ալիևը գրառմանը կցել է իր ու Փաշինյանի լուսանկարը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Փաշինյան էլ «X»-ի իր էջում է շնորհակալություն հայտնել Թրամփին՝ գրելով. «Հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ»։