Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
(FILES) In this file photo taken on December 4, 2019, US President Donald Trump (L) and Turkey's President Recep Tayyip Erdogan (R) leave the stage after the family photo to head to the plenary session at the NATO summit at the Grove hotel in Watford, northeast of London. - President Donald Trump has shattered through norms and niceties on the world stage in his nearly three years in office. Entering an election year, Trump is unlikely to slow down as he seeks what has largely eluded him -- a headline-grabbing victory. The tycoon turned president closes 2019 with a new stride after what was perhaps his most unambiguous achievement -- US commandos' raid that killed the leader of the Islamic State extremist group. But the year was also full of tosses and turns for Trump. On his ambition to end the war in Afghanistan, he startled Washington by inviting the Taliban to talks but then declared the talks dead before resuming them. (Photo by PETER NICHOLLS / POOL / AFP) (Photo by PETER NICHOLLS/POOL/AFP via Getty Images)

Դոնալդ Թրամփի «բացահայտումը»․Թուրքիան պատերազմի ընթացքում պատրաստ էր աջակցել Իրանին

26/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ին չհաջողվեց ձեւավորել այնպիսի լայն հակաիրանական կոալիցիա, ինչպիսին նախկինում հաջողվել էր ստեղծել տարբեր միջազգային ճգնաժամերի ժամանակ։ Ավելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ Վաշինգտոնի գլխավոր ռազմական դաշնակիցներից եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան նույնիսկ դիտարկում էր Իրանին աջակցելու հնարավորությունը։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը քննադատել է դաշինքի անդամ մի շարք պետությունների՝ հայտարարելով, որ նրանք բավարար աջակցություն չեն ցուցաբերել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում։

Նա չի թաքցրել իր դժգոհությունը Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դիրքորոշումից, իսկ Իսպանիայի վերաբերյալ սահմանափակվել է միայն ակնարկներով։

Թրամփի խոսքով՝ ճգնաժամի որոշակի փուլում Անկարան նույնիսկ պատրաստ էր ավելի ակտիվ դեր ստանձնել Իրանին աջակցելու հարցում։ Նա նշել է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ անմիջական շփումներն ու բանակցությունները կանխել են պատերազմի հետագա ընդլայնումը եւ թույլ չեն տվել, որ Թուրքիան ներգրավվի ռազմական գործողություններին։

Այս հայտարարությունները լայն արձագանք են ստացել, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ նման զարգացումը կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ միջազգային անվտանգության համար։

Թրամփը, սակայն, չի ներկայացրել մանրամասներ, թե Թուրքիան ինչպիսի աջակցություն կարող էր ցուցաբերել Իրանին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նման սցենարի դեպքում պատերազմը կարող էր դուրս գալ Իրանի եւ Իսրայելի սահմաններից եւ վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության։ ԱՄՆ նախագահը դա ներկայացրել է որպես իր վարչակազմի դիվանագիտական հաջողություններից մեկը։

Թրամփի հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելքում շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։

Պատերազմի սկզբից ի վեր Անկարան բազմիցս մտահոգություն է հայտնել Իրանի դեմ իրականացվող հարվածների կապակցությամբ եւ կոչ արել ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Միեւնույն ժամանակ Թուրքիան Թեհրանի հետ պահպանում է կարեւոր տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ՝ փորձելով հավասարակշռել համագործակցությունը Արեւմուտքի եւ տարածաշրջանային գործընկերների հետ։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ վերջին ամիսներին Թուրքիան, տարածաշրջանի մի շարք երկրների հետ միասին, նաեւ միջնորդական ջանքեր է գործադրել՝ նպաստելով բանակցություններին եւ լարվածության նվազեցմանը։

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության դադարեցման շուրջ քննարկումների ընթացքում Թուրքիայի անունը եւս հիշատակվել է Պակիստանի եւ Կատարի հետ մեկտեղ՝ որպես հնարավոր տարածաշրջանային միջնորդներից մեկը։

Միաժամանակ Թրամփի քննադատները նշում են, որ նա մինչ այժմ որեւէ հրապարակային ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու իր պնդումը, թե Թուրքիան պատրաստվում էր ներգրավվել պատերազմում Իրանի կողմում։ Թուրքական պաշտոնական շրջանակները նույնպես չեն հաստատել այդ տեղեկությունը։

Այդ պատճառով մի շարք վերլուծաբաններ Թրամփի հայտարարություններն ավելի շատ գնահատում են որպես քաղաքական գնահատականներ եւ Մերձավոր Արեւելքում իր վարչակազմի դերակատարումն ընդգծելու փորձ, քան փաստական տվյալներով հաստատված տեղեկություններ։

Գ․ Առաքելյան

Նախորդ գրառումը

Ընդդիմության ցայտնոտն ու Նիկոլի 72 ժամը. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Հաջորդ գրառումը

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական