Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմության ցայտնոտն ու Նիկոլի 72 ժամը. Հայկ Դեմոյան

26/06/2026
- Նորություններ

Ես շարունակում եմ պնդել, որ հունիսի 7-ին բեմադրված խորհրդարանական ընտրություններն ընդամենը Նիկոլ վերարտադրելու շատ վատ կազմակերպված գործողություն էր: Համենայնդեպս, մինչ այս պահը, ընդդիմադիր թևը ոչ մի գործողությամբ հակառակը պնդելու ապացույցներ դեռևս չի ներկայացրել:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 7-ին:

Հունիսի յոթին տեղի ունեցավ 2018 թվականի մայիսին կլինիկական մահ ապրած հայկական պետականության հանդիսավոր ու ճոխ թաղումը, որին մասնակցեցին բոլոր քաղաքական ուժերը: Իր ցինիկությամբ, այլասերվածությամբ ու հակապետականությամբ այն հավասարազոր էր մի նոր հոկտեմբեր 27 կազմակերպելուն: Այս անգամ էլ աշխարհին ներկայացանք աննախադեպ քաղաքական այլանդակության հակված ու հակապետական գործողություններ իրականացնելու պատրաստ երկիր:

Ես լուրջ մտավախություն ունեմ, որ ընդդիմությունն ուղղակի շփոթված է ձայների այն քանակից, որը տրվել է իրենց օգտին ու այս պահին չի կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչ կարող է անել ձայների այդպիսի տպավորիչ քանակի հետ: Նույն կերպ բազում ու բազմապիսի հանցավոր գործողություններից, բռնաճնշումներից ու կեղծարարություններից հետո ցնցված են քպականները՝ ձայների այդքան ցածր տոկոս հավաքելու փաստի հետ առերեսվելով:

Այստեղ չափազանց կարևոր մի ճշգրտում պետք է անել. հարգելի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, Ձեր օգտին տրված ձայների ճնշող մեծամասնությունը ստացել եք ոչ թե որպես քաղաքական ուժին տված աջակցություն, այլ այդ ձայների առյուծի բաժինը բացահայտորեն Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար տրված ձայներն են: Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու քպն պարտություն են կրել ընտրություններում և որքան էլ որ ջանացել են ԿԸՀ-ի նիկոլական անդամները, դա ակնհայտ փաստ է և այն դաջված էր հարևանի տան ապակիները կոտրած դեռահասների տեսքով Նիկոլի թիկունքում կանգնած քպականների դեմքերին:

Ընդդիմադիր յոթ քաղաքական ուժ արդեն տվել է իր գնահատականը տեղի ունեցած ընտրությունների ու դրա արդյունքների վերաբերյալ: Եթե դա ընդունում ենք ի գիտություն, ապա այն հավասարազոր է ծանրագույն հակապետական հանցագործության մասին հայտարարությանը:

Ի՞նչ է ստացվում:

Մի կողմից հայտարարություն ծանրագույն հանցագործության մասին, մյուս կողմից էլ քննարկում «մանդատ վերցնու՞մ ենք, թե չենք վերցնում» ձևակերպմամբ: Եվ սա լու՞րջ եք ասում:

Հունիսի 8-ի առավոտյան ժամը 2-ին խունտան հերթական պետական հեղաշրջումն է իրականացրել՝ ընտրությունների վերջնարդյունքները կեղծելով: Այդ գործողությամբ քպականներն առաջին հերթին անարգել են իրենց օգտին քվեարկածներին՝ նրանց դարձնելով հանցակիցներ: Եթե ընդդիմադիր ուժերը վերցնում են մանդատները, այդ դեպքում նրանք բացահայտորեն ապացուցում են, որ ի սկզբանե մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղորոք մշակված գործողությանը:

Այսօր ընդդիմադիր ուժերը հանրային քննարկումներ են նախատեսվում հետագա անելիքների շուրջ: Առաջարկում եմ հետևյալը.

ա. ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ընդդիմադիր ուժերը մանդատներ չեն վերցնում ու հայտարարում են տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը կանխելու ու պետական իշխանությունը վերականգնելու համար համաժողովրդական պայքար սկսելու մասին:

բ. Պետական հեղաշրջում իրականացրած ու իշխանությունը բռնի ուժով զավթած խունտայի դեմ քաղաքական պայքար իրականացնելու համար ընդդիմադիր ուժերը այն արտապատվիրակում են տաս հոգուց բաղկացած հանրային ապաքաղաքական մարմնին, որի անդամները պետք է լինեն հանրային ճանաչում ունեցող հինգ տղամարդ ու հինգ կին: Այս կերպ հնարավոր կլինի վստահություն առաջացնել ահաբեկման ու ճնշման տակ Նիկոլի օգտին քվեարկածների առնվազն 20 տոկոսի մոտ, ովքեր կհարեն համաժողովրդական բողոքի շարժմանը:

գ. Իշխանությունը զավթած ուժերին տրվում է վերջնաժամկետ՝ հեռանալու և իշխանությունը ժամանակավորապես նոր ընտրություններ նշանակելու համար ստեղծված մարմնին փոխանցելու համար:

դ. մոռացե´ք «փողոցային պայքար», «բողոքի ցույցեր» կազմակերպելու արտահայտությունները: խունտային պետք է տրվի վերջնաժամկետ՝ երեք ամսվա ընթացքում իշխանությունից հեռացումը և նոր ընտրությունների կազմակերպումը նախապատրաստելու համար: Հակառակ պարագայում, անժամկետ պետք է արգելափակել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները: Իր իսկ վերարտադրման համար կազմակերպված ընտրություններում պարտություն կրած Նիկոլ Փաշինյանին հնարավոր կլինի հեռացնել 72 ժամվա ընթացքում:

Հակառակ պարագայում կստացվի, որ 2018-ի մայիսին բեմադրված կրկեսը փորձում ենք կրկնակի կրկեսի վերածել, այս անգամ հին կրկեսի տարածքում…

ՀԳ. Հունիսի 7-ին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր, սակայն աննկատ մնացած իրադարձություն. Հայաստանը իր պատմության ընթացքում հերթական, այս անգամ նորաոճ ձևով, բաժանվեց: Այս անգամ այն բաժանվեց Ռուսասաստանի ու Արևմուտքի միջև և այդ փոխշահավետ ու ձեռնտու բաժանման գործարքի հիմնական երաշխավորը բոլոր կողմերին ձեռնտու հեղաշրջում իրականացրած ուժերն են: Հենց այս աջակցության վրա է խարսխված իշխանությունը բռնի ուժով զավթած Նիկոլ Փաշինյանի ինքնավստահությունը:

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

Նախորդ գրառումը

Իսրայելում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը հետաձգվել է Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառներով. Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

Դոնալդ Թրամփի «բացահայտումը»․Թուրքիան պատերազմի ընթացքում պատրաստ էր աջակցել Իրանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը
(FILES) In this file photo taken on December 4, 2019, US President Donald Trump (L) and Turkey's President Recep Tayyip Erdogan (R) leave the stage after the family photo to head to the plenary session at the NATO summit at the Grove hotel in Watford, northeast of London. - President Donald Trump has shattered through norms and niceties on the world stage in his nearly three years in office. Entering an election year, Trump is unlikely to slow down as he seeks what has largely eluded him -- a headline-grabbing victory. The tycoon turned president closes 2019 with a new stride after what was perhaps his most unambiguous achievement -- US commandos' raid that killed the leader of the Islamic State extremist group. But the year was also full of tosses and turns for Trump. On his ambition to end the war in Afghanistan, he startled Washington by inviting the Taliban to talks but then declared the talks dead before resuming them. (Photo by PETER NICHOLLS / POOL / AFP) (Photo by PETER NICHOLLS/POOL/AFP via Getty Images)

Դոնալդ Թրամփի «բացահայտումը»․Թուրքիան պատերազմի ընթացքում պատրաստ էր աջակցել Իրանին

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական