Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դժվարին ժամանակներ Ռուսաստանում. ինչպիսի՞ն է հայ համայնքի հոգևոր կյանքը

02/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր անասելի ծանր ու դժվարին ժամանակներ են ապրում Հայաստանը, Ռուսաստանը, մեր ամբողջ տարածաշրջանը: Օդում կախված հարցականները շատ են, դրանց ճշգրիտ և սպառիչ պատասխանները գրեթե բացակայում են: Այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է և ռուսաստանաբնակ հայերիս մտատանջող մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով օրերս քայլերս ուղղեցի Մոսկվայի կենտրոնում վեր խոյացած հայոց եկեղեցի: Նախ, ցանկանում էի տեղեկանալ, թե այս բարդագույն ժամանակներում ինչպիսի իրավիճակ է տիրում Մոսկվայի, և, ընդհանրապես, Ռուսաստանի հայ համայնքի հոգևոր և մշակութային կյանքում, ինչ գործունեություն է ծավալում մեր եկեղեցին ռուսաստանաբնակ հայերին, հատկապես՝ օգնության և կարեկցանքի կարոտ անապահով խավին աջակցություն ցուցաբերելու հարցում: Ու թեև այդ օրն ինձ հնարավորություն չընձեռնվեց հանդիպելու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, այնուամենայնիվ հաջողվեց շրջել եկեղեցու սրահներում և որոշակի հարցեր պարզաբանել:

Նախ ամիսներ առաջ, երբ կրկին այցելել էի եկեղեցի, հաջողվել էր պարզել, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանում կասեցվել էին բոլոր գործողությունները, Եզրաս Սրբազանը որոշել էր շունչ ու ոգի հաղորդել և իմաստավորել Մոսկվայի մեր եկեղեցու առաջնորդարանի պատերը: Նրան հաջողվել էր Հայաստանից մի շնորհաշատ արվեստագետի հրավիրել՝ նկարիչ Լևոն Ծափյանին, որ մի քանի ամիս տաճարի պատերին նկարել և կենդանացրել էր հայոց պատմությունը՝ իր դարակազմիկ իրադարձությունների մեջ՝ Նոյի նախահայրության պատմությունից և մեր սրբազնագույն լեռ Արարատից սկսած՝ մինչև մեր օրերը: Բնականաբար, այս հսկայածավալ մտահղացում-ծրագիրը անհնար կլիներ կյանքի կոչել առանց հայոց եկեղեցու նվիրյալ բարերարների աջակցության: Արժե հիշատակել Մայր աթոռի բարձրագույն պարգևին արժանացած ասպետի տիտղոսակիր Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Վահե Ենգիբարյանին և մյուսներին, նրանք շատ շատ են:

Մեր բարերարների շնորհիվ այդ ընթացքում Եզրաս Սրբազանին հաջողվեց նաև օգնության ձեռք մեկնել մայր հայրենիքի դպրոցականներին. Մայր աթոռին է ուղարկվել 1000 հատ դյուրակիր համակարգիչ՝ պլանշետ, որպեսզի մատաղ սերունդը կորոնավիրուս համավարակի ընթացքում զբաղվի հեռավար ուսուցմամբ: Ի դեպ, նույն քանակությամբ պլանշետ էլ Մայր աթոռն է նվիրաբերել դպրոցականներին:
Մոսկվայի հայկական եկեղեցում գործում է Սուրբ Գրիգոր Նարեկացի վարժարանը, նաև առկա է նախապատրաստական բաժին: Վարժարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ռոբոտատեխնիկայով, այնտեղ ուսուցանվում են հայոց լեզու, հայոց պատմություն և կրոն: Կրթօջախը իր տեսակի մեջ եզակի է Ռուսաստանում: Ուսումնական գործընթացը չի ընդհատվել անգամ կորոնովիրոսի համավարակի ժամանակաշրջանում, սովորողների համար մշտապես հեռավար դասեր են կազմակերպվել հայոց պատմություն, հայոց լեզու և մյուս առարկաներից: Վարժարանը ամեն տարվա օգոստոսին կազմակերպում է նոր ուսումնական տարվա ընդունելության: Ուսուցումը վճարովի է՝ ամսական 40000 ռուբլի, իսկ նախապատրաստական բաժնում՝ 20000 ռուբլի:

Ես նաև տեղեկացա, որ հայկական եկեղեցուն կից շուտով գործելու է նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր պոլիկլինիկա, որը դարձյալ հովանավորել է բարերար Սամվել Կարապետյանը: Բուժհաստատությունը կյանքի կոչելու և առաջիկայում գործարկելու գործում մեծ ավանդ ունի մեր հայրենակից, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Գեորգի Գենադիի Մելքոնյանը, որը տարիներ շարունակ իր գործընկերների հետ միասին՝ անհրաժեշտ բուժսարքավորումներով, Մոսկվայի հայկական եկեղեցում կազմակերպում են բաց դռների օրեր, որոնց ընթացքում այցելուներին անվճար ստուգում, հետազոտում և անհրաժեշտ խորհրդատվություն են տալիս:

Այս տարվա օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հովվական երկօրյա այցով մեկնել էր Նովոսիբիրսկ։ Հայ եկեղեցու պատվիրակության առաջին հանդիպումը Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Նիկոդիմի հետ էր։ Արվեստի պետական թանգարանում բացվեց «Տապանի գանձերը՝ Սիբիրի սրտում» ցուցադրությունը, որում ներկայացված էր Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանի ավելի քան 100 ցուցանմուշ:

Եզրաս Սրբազանը երկօրյա այցի ընթացքում հանդիպեց Նովոսիբիրսկի մարզային և քաղաքային իշխանությունների, միտրոպոլիտի, հայ համայնքի անդամների հետ։

Մինչ այդ էլ Եզրաս Սրբազանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Բելոռուսիայի մայրաքաղաք Մինսկ, որտեղ առաջին անգամ տեղի ունեցավ հայ առաքելական նորակառույց եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը: Ես տեղեկացա նաև, որ հոկտեմբերի վերջին էլ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը պետք է մեկնի հեռավոր Մուրմանսկ մասնակցելու ցուցահադեսի բացմանը։

Պետք է նշել, որ Եզրաս Սրբազանի եզակի և հազվագյուտ հավաքածուները միշտ էլ մեծ բավականություն են պատճառում դիտողներին: Տարբեր ցուցասրահներում ցուցադրվել են կերպարվեստի հայ նշանավոր վարպետների՝ Սուրենյանցի, Բաշինջաղյանի, Մինասի, Գառզուի, Երվանդ Քոչարի, Խանջյանի, Ռուխկյանի, Թադևոսյանի և այլ նկարիչների գործերը: Ականատեսները պատմում են, որ այցելուներն ամեն անգամ ապշել են, թե ինչպես է Սրբազանին հաջողվել հավաքելու այդ ամենը: Իսկ վերջերս էլ նրա ջանքերով մեկ այլ ցուցահանդես անց է կացվել էրմիտաժում, որտեղ ցուցանմուշներն այլ էին՝ Ուրարտական շրջան, Տիգրան Մեծ, հնամյա դրամներ, զինվորի գոտիներ, հին ձեռագրեր, այնպիսի նմուշներ, որոնք համահունչ էին էրմիտաժի ոգուն և բովանդակությանը: Այդ ցուցահանդեսը շարունակվել ՝է չորս ամիս:

Փաստորեն, Մոսկվայի մեր հայկական եկեղեցին այսօր Ռուսաստանում միակն է, որը ոչ միայն եկեղեցի է, այլ նաև որպես հայ մշակույթի կենտրոն և արժեքներ հավաքագրող:

Ինձ ասացին նաև, որ Եզրաս Սրբազանի բացահայտումն է եղել, որ Հովհաննես Այվազովսկին բացի ծովից նկարել է նաև կրոնական թեմաներով:
Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին մեծ դեր է ունեցել հայկական և ռուսական մշակույթում: Նա լայն համբավ է բերել ռուսական նկարչությանը ողջ աշխարհում, և որոշակի դերակատարում է ունեցել հայկական արվեստում, որտեղ իրենց արտահայտությունն են ստացել հայ ժողովրդի հինավուրց մշակույթի և ազգային բնավորության գծերը:

Հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանում ունենալով դաշնային իշխանությունների աջակցությունն ու բարի կամեցողությունը՝ նպաստում է Ռուսաստանում բնակվող հայերի, մեր եկեղեցու հազարավոր հավատացյալների համախմբմանը:

Այսօր էլ, բարդ ու դժվարին ժամանակներ ապրող Ռուսաստանում մեր հայրենակիցները, յուրաքանչյուրն իր բնագավառում, փորձում է անել հնարավորն ու անհնարինը՝ մեր ազգային ինքնությունը անաղարտ պահելու համար: Հայ լեզուն և հավատը պահպանելու և եկող սերունդներին փոխանցելու գործում իր անգնահատելի դերակատարությունն ունի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմը՝ իր առաջնորդի՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ: Իսկ մարդկության պատմությունը դեռ վաղնջական ժամանակներից ապացուցել է, որ ցանկացած ազգի գոյության երաշխիքը և հարատևության հիմքը ոչ միայն հայրենիքն է, իր հողով և սահմաններով, այլ այն հոգևորը, որն անպարտելի է բոլոր ժամանակների մեջ՝ լեզուն և հավատը:

Ես տեղեկացա նաև, որ հոկտեմբերի 30-ը Եզրաս Սրբազանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նախօրոք «ԱԶԳ»ի խմբագրության եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Սրբազանին՝ մաղթելով անսահման ուժ և եռանդ՝ գալիք փորձությունները պատվով հաղթահարելու և նորանոր հաղթանակների և ձեռքբերումների հասնելու համար:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր դժբախտությունների հիմքում ընկած է երկրի կառավարման իսպառ բացակայությունը

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական