Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Դեկտեմբերին Երևանում սպասվում են խորհրդակցություններ ռուսական հեռուստաալիքների հետ կապված

Հայաստանում ռուսական ալիքների փակման հարցը չի քննարկվում. ճեպազրույցում հայտնեց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նրա խոսքով, զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի խախտումների հետ կապված, դեկտեմբերի կեսերին Երեւանում սպասվում են խորհրդակցություններ ռուսական կողմի հետ, ամեն ինչ կախված կլինի խորհրդակցությունների ընթացքից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնական նամակով ռուսական կողմին հրավիրել է խորհրդակցությունների՝ կապված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության պայմանագրի խախտումների հետ։