Կիրակի, 26 Հուլիս, 2026

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

Այսօր՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին, որպես փորձագետ և հատուկ բանախոս` տեսաուղերձով հանդես է եկել նաև հայազգի տնտեսագետ, 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Աշխարհում երրորդ ամենաշատ մեջբերվող տնտեսագետ, բեսթսելեր դարձած «Ինչու են ազգերը ձախողվում» և «Իշխանություն և առաջընթաց» գրքերի համահեղինակ  Դարոն Աճեմօղլուն։

 Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ իր մասնակցությունն է ունենալու շարժման կողմից կազմվող Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։