Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ինքը հիմա ի պաշտոնե իմ ենթական է. Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային առաջին օրը՝ ՀԷՑ-ում

21/07/2025
- Նորություններ, Տեղական

Ամենայն հարգանքով խոշոր գործարարներին, սեփականատերերին, որոնց սեփականության իրավունքը մեր երկրում որպես իրավական պետություն, երաշխավորված է նաեւ սահմանադրությամբ, բայց նույն սեփականատերերը, մասնավորապես, ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհ ունեցող էլեկտրաբաշխիչ ցանցերի գործոնեություն ծավալող ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները այդ թվում նաեւ ՀԾԿՀ–ն, որը սահմանադրական մարմին է, գործադիրի մաս չէ, կարող է միջամտություններ անել և կանխարգելիչ միջոցառումներ անել տվյալ մարմնում։ Դա լիցնեզիայի պահանջներից մեկն է եղել։ այսօր՝ հուլիսի 21–ին, ասել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա ինքը մտնելու է ուրիշի սեփական տարածք, որի սեփականատերը կալանավորված է, արդյոք իր քայլն  օրինական է։

«Եվ ահա այդ լիցենզիայի պահանջի կատարում է նաև իրականացվում այս պահին, որևէ արտառոց բան չկա դրանում։ Ես վստահ եմ, որ խոշոր գործարարը ինքն էլ տեղյակ է այս գործընթացներից։ Իմ գործողությունները բխում են բացառապես ոլորտը կարգավորող օրենքներից»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն ավելի վաղ ասել էր, որ «մենք մեր ձևերով կմնանք», Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև այս վիճակին հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ հիմա հիշեցին այդ մասին, նա նշեց. «Միգուցե ձե՞զ հարցնենք՝ երբ, ում հիշենք։

Ձեզ պատասխանատու կերպով ասում եմ՝ գործընթացն սկսել է դեռևս ամիսներ առաջ, գրեթե մեկ տարի առաջ Ազգային ժողովում լսումներով, որի հետևանքով երկու բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։ Խնդրում եմ չմոռանաք, այս գործընթացի սկիզբը դրվել է դրանով։ ՀԾԿՀ նախորդ նախագահը երկրորդ շրջանի պաշտոնավարման հենց սկզբից լքել է իր պաշտոնը, ինչպես նաև մոտ ութ-ինը ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵՆ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել և գործընթացները բնականաբար ինստիտուցիոնալ հարթակներում մինչև մայիս վարչապետի հայտնի հանձնարարականը գործադիրի լիազոր մարմնի ղեկավարին, ՏԿԵՆ նախարարին՝ ոլորտում շեշտակի փոփոխություններ (05:00) անհրաժեշտության մասին, առհասարակ, քաղաքական որևէ մեսիջ չէր հնչում։ Կարծես թե սեփականատերերը այդ ամբողջ գործընթացի կուլմինացիան, վերջնարդյունքը կանխազգալով, պրոցեսը տարան քաղաքական դաշտ։ Խնդրում եմ այս գործընթացը որևէ կերպ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»։

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ ընդգծեց. «Ինքը հիմա ի պաշտոնե իմ ենթական է։ Ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը ժամը 18:00, երբ ծանոցումը ստացել են և իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը արդեն տվել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն, բայց հանդես էր գալիս, կարծես թե, ժամանակավոր պաշտոնակատար, բայց ինքը այդ պահին այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէր»։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Infoport.am

Նախորդ գրառումը

Առաջարկել ինչ-որ «խաչմերուկ», բայց վերածել այն Անկարայի երազած «Զանգեզուրի միջանցքի», իսկ Հայաստանը դնել վիլայեթացման ճանապարհին

Հաջորդ գրառումը

Բրիտանական Anglo Asian Mining plc-ը սկսել է օկուպացված Արցախում Կաշենի հանքավայրի շահագործումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026
Նորություններ

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026
Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026
Նորություններ

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026
Հաջորդ գրառումը

Բրիտանական Anglo Asian Mining plc-ը սկսել է օկուպացված Արցախում Կաշենի հանքավայրի շահագործումը

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական