Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բրիտանական Anglo Asian Mining plc-ը սկսել է օկուպացված Արցախում Կաշենի հանքավայրի շահագործումը

Anglo Asian Mining plc բրիտանական  ընկերությունը, որը   AIM-ի ցուցակում գրանցված ոսկու, պղնձի և արծաթի արտադրող, սկսել է օկուպացված Արցախի Կաշենի հանքավայրի շահագործումը։

Ընկերությունն իր էջում հայտնել է Կաշենի  պղնձի հանքավայրում շահագործման մեկնարկի մասին՝ նշելով, որ արտադրության ծավալները կավելանան մինչև այս տարվա վերջ։

«Ընկերությունը կանխատեսում է, որ Դեմիրլին (Կաշեն-խմբ.) 2025 թվականին կարտադրի մոտավորապես 4000 տոննա պղինձ խտանյութ: 2026 թվականից սկսած՝ արտադրությունը, կանխատեսումների համաձայն, կաճի մինչև տարեկան մոտավորապես 15000 տոննա պղինձ: Հանքի շահագործման ժամկետը կորոշվի երկրաբանական և հանքային ռեսուրսների մոդելի հետագա զարգացմանը համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։