Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Գազայում զոհերի թիվը հասնում է 9.500-ի

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր գնդակոծությունների ու ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 9,488 մարդ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Պաղեստինի առողջապահության նախարարությանը հղումով։

Նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարձակումների զոհերի թվում կա 3,900 երեխա ու դեռահաս։

Հաղորդվում է նաև, որ վերջին էսկալացիայի ընթացքում Գազայում սպանվել է 150 բուժաշխատող, ոչնչացվել` շտապօգնության 57 մեքենա։