Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Բորելը հանդիպել է «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 6-ին Բեյրութում հանդիպել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ՝  Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին Լիբանանի ներքաշումը կանխելու նպատակով:

Ժոզեպ Բորելը բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմադ Ռաադի հետ. հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները։

ԵՄ աղբյուրը հաստատել է հանդիպումը, հայտնում է Euroactiv-ը։

Լիբանանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բորելն ասել է. «Անհրաժեշտ է խուսափել Լիբանանի տարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշվելուց: «Ես այս ուղերձն եմ ուղարկում Իսրայելին. ոչ ոք չի շահի տարածաշրջանային հակամարտությունից»: