Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ԲԴԽ-ում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ դիմել է Սահմանադրական դատարան։

«Վիճարկում եմ այն, որ Բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք»,- նշել է նա: