Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բաքու այցելած իշխանության պատվիրակները հանդիպել են Ալիևի օգնականի հետ

Հայաստանի քաղհասարակության անդամները   հանդիպել են ադրբեջանցիների խմբի հետ,  այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քննարկումներ են արվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, մոտ ապագայում իրականացվող համատեղ նախագծերի վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ կապեր հաստատել փորձագիտական խմբերի միջև, շարունակել աշխատանքային մակարդակով շփումները և պլանավորել ապագա փոխայցելություններ։

Քաղհասարակության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, հարցեր ուղղել նրան։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։