Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արցախում ապրող մարդկանց սկսում են հասկացնել, որ Մայր Հայաստանի հետ կապն ինչ – որ պահից կարող է կտրվել». Արցախի ԱԺ պատգամավոր. «Փաստինֆո»

13/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստինֆո»-ն գրում է.«Արցախում ապրող ժողովուրդը չի հասկանում, թե ի՞նչ է այստեղ կատարվում։ Հայաստանից ժամանած ընդդիմադիր պատգամավորներներին Արցախ մտնելը խոչընդոտելու մասին լուրերն այստեղ տարօրինակ լղոզված կերպով տարածվեցին։ Մենք այդպես էլ չհասկացանք՝ ո՞վ չէր թողել, որպեսզի նրանք մուտք գործեին Արցախ, կամ ինչո՞ւ չէին թողել։ Մի բան, սակայն, հստակ է՝ սա հերթական հոգեբանական ճնշումն է Արցախում ապրող մարդկանց վրա, հասկացնելու, որ Մայր Հայաստանի հետ ձեր կապն ինչ – որ պահից կարող է կտրվել,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Վերջինս հավելում է՝ հասկանալի է, որ այսօրինակ վարքն ավելի է սրելու, առանց այն էլ՝ ճնշող անորոշության մեջ հայտնված արցախցիների վիճակը, մտածելու, որ նրանք այնտեղ բոլորովին մեկուսացված ու կտրված են մնացել Հայաստանից. «Ստացվում է, որ Հայաստանի իշխանական թևը չի այցելում Արցախ, ընդդիմության մի ամբողջ երկու ֆրակցիա ուզում է այցելել, բայց նրանց էլ արգելում են։ Ուրեմն ի՞նչ է ստացվում, որ մենք այստեղ այլևս միայնա՞կ ենք…Ի՞նչ է սա՝ հերթական հոգեբանական ճնշում արցախցիների վրա՞, մենակ մնալու վա՞խ են սերմանում մարդկանց մեջ»,- ասում է Մետաքսե Հակոբյանը։

Նա անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ երեկ արված հայտարարությանը, թե պատրաստ է անձամբ Էվերեստի գագաթին կանգնեցնել Արցախի դրոշը, եթե իմանա, որ դրանով բոլոր հարցերը կգտնեն իրենց լուծումները. «Եթե ԱԺ ամբիոնից իրեն կոտորող Լուլուն մոռացել է, ապա ես կարող եմ նրան հիշեցնել, որ նա այն մարդկանցից մեկն էր, որը 44 օրյա պատերազմի օրերին Արցախի «Արմենիա» հյուրանոցում քեֆ էր քաշում ու Ստեփանակերտի այս ու այն թփի տակ սելֆի անելով էր զբաղված։ Հիմա նա կանգնել է ՀՀ ԱԺ ամբիոնից քննադատում է Արցախի դրոշի տեղադրման ակցիա՞ն, կամ իրեն թույլ է տալիս մտքեր արտահայտել՝ ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորների Արցախ կատարած այցի վերաբերյա՞լ…Համենայն դեպս, հայաստանյան ընդդիմությունը, հաստատ, նկարվելու համար չէր գալիս Արցախ»,- ասել է պատգամավորը։

Ամփոփելով զրույցը՝ Մետաքսե Հակոբյանը նկատել է՝ որպեսզի հարցին լուծում տրվի և այն այլևս չկրկնվի, առաջին հերթին պետք է հասկանալ, թե ընդդիմադիր պատգամավորների Արցախ մուտքն արգելող հրահանգը որտեղի՞ց է եկել, ո՞ւմ կողմից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախը վիրավոր է, հակառակորդը մոտեցել է ու բախում է Սյունքի դարպասները». Գորիսում բարձրացվեց Արցախի դրոշը. News.am

Հաջորդ գրառումը

Կանխվել է մի խումբ մարդկանց անօրինական մեկնումը ԱՄՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Հաջորդ գրառումը

Կանխվել է մի խումբ մարդկանց անօրինական մեկնումը ԱՄՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական