Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Արցախի վերաբնակեցման համար Ադրբեջանը 7 միլիարդ դոլարի ներդրում է արել

Մինչև 2026 թվականի վերջ ակնկալվում է, որ ավելի քան 140,000 մարդ կվերադառնա «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»  այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևը։

 3 տարվա ընթացքում Ադրբեջանի բյուջեից արդեն 7 միլիարդ դոլար է ծախսվել օկուպացված Արցախի վերականգնման համար, առնվազն 2,4 միլիարդ դոլար նախատեսվում է հատկացնել 2024 թվականին: