Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային իրավունքի տեսանկյունից մնում են անբեկանելի արժեք. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային իրավունքի տեսանկյունից մնում են անբեկանելի արժեք, «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովում այսօր հայտարարեց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ միջազգային համաժողովներում և ակադեմիական շրջանակներում Արցախի հարցը բարձրացվում է որպես արդարամտության, մարդու իրավունքների փորձաքար։
«Մեր ձայնը հստակ և փաստարկված լինի՝ ներկայացնելով ոչ միայն մեր ցավը, այլև իրավունքները», – նշեց Դանիելյանը։
Ըստ նրա՝ շարունակելու են համագործակցել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, փորձագետների և քաղաքական գործիչների հետ՝ արդարությունը վերականգնելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով։
«Արցախը գոյություն ունի որպես գաղափար, որպես իրավունք, որպես ժողովուրդ», – ընդգծել է Դանիելյանը՝ հավելելով, որ կարևորագույն հարցը արցախցիների հայրենիք կոլեկտիվ վերադարձի հարցն է։
