Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարություն է տարածել  «Թաթոյան» հիմնադրամը:

«Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։

Քննարկվել է հետագա համագործակցության հարցեր, հատկապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր տարբերակներով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների մասին», – ասված է հայտարարության մեջ: