Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս նախագծով քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. ո՞ւր են այսօրվա իշխանություններին ծառայող բուհերի ռեկտորները. Ակոպյան

08/10/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ շարունակ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի տարբեր նախագծեր են ներկայացվել, բայց սա երբևիցե եղած ամենավատ նախագիծն է, լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

«Այս նախագծով քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը։ Նախկինում, երբ քաղաքական ուժերն ուզում էին իշխանություն վերցնել, հարյուր տոկոս բուհական ինքնավարություն էին խոստանում։ Վստահաբար կարող եմ ասել, որ հարյուր տոկոսից շատ հեռու ենք, նույնիսկ եղածից շատ ավելի վատ վիճակում ենք հայտնվում, որովհետև կառավարման այն համակարգը, որ իրենք այս պահին բուհական համակարգում առաջարկում են, այն ռիսկերը, որ իրենք նպատակների մեջ դրել են… որ իբր բուհերի ինքնավարությունը կբարձրանա, բացարձակ նման բան չի կարող տեղի ունենալ, որովհետև այն երևույթը, որ պահպանվելու է քաղաքական դեմքերի, կուսակցական գործիչների, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությունը բուհի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին (իսկ հոգաբարձուների խորհուրդը բուհերի բարձրագույն կառավարման մարմինն է), նոր օրենքի նախագծով հոգաբարձուների խորհրդին այս պահին շատ ավելի մեծ լիազորություններ են տրված, քան գործող օրենքով։

Այնպես որ, իշխանական, քաղաքական ազդեցություն և լծակներ ունեցող մարդիկ է՛լ ավելի մեծ հնարավորություն են ունենալու ազդելու բուհերում կայացվող որոշումների վրա»,- համոզմունք հայտնեց Ցոլակ Ակոպյանը։

Նախկին պրոռեկտորի խոսքով՝ թեև բուհերի ինքնավարության  մասին է խոսվում, սակայն նույն այդ հաստատություններում կառույցվածքային փոփոխություններ են կատարվում. ակադեմիական միավորների ստեղծման իրավունքն այս պահին տրվում է կառավարությանը, այսինքն՝ վերջնական որոշում կայացնողն հիմնադիրն է՝ այսինքն՝ կառավարությունը։  

«Պատկերացնո՞ւմ եք բուհի կառավարման մարմինները՝ հոգաբարձուների խորհուրդը, ակադեմիական խորհուրդը չեն կարող ակադեմիական միավոր ստեղծել։ Այսինքն՝ նրանք պետք է դիմեն լիազոր մարմնին, որ հիմնադիրը վերջնական որոշոիւմ կայացնի։ Այ սա է իրենց առաջ քաշած ինքնավարությունը»,- նշեց Ցոլակ Ակոպյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ մասնավորապես 2008-2009 թվականներին, ուսանողները, այդ թվում՝ ինքը, կարողացել են այն ժամանակվա իշխանություններին պարտադրել բուհական կրթության մասին օրենքում փոփոխություն մտցնել և ուսանողների՝ 25 տոկոսով մասնակցություն ապահովվել ոչ միայն բուհի կառավարման խորհրդում, այլև բուհի բոլոր կառավարման մարմիններում։

«Այս օրենքի նախագծով բուհի ակադեմիական խորհրդում, որը գիտխորհրդի փոխարինող մարմին է, ուսանողների մասնակցությունը կարող է լինել մինչև 10 տոկոս։ Այսինքն՝ 10 տոկոսը երաշխավորված չէ. կարող է բուհ լինի, որ որոշի 1 տոկոս։ Սա խոսում է այն մասին, որ ուսանողական ինքնակառավարումը լրիվ զրոյական մակարդակի է հասնում»,- ասաց Ակոպյանը։

Նա ուսանողներին և ուսանողական խորհուրդներին կոչ արեց քննարկումներ սկսել, քանի որ սա իրենց իրավունքների ոտնահարում է։

Նախկին պրոռեկտորի խոսքով՝ ավելին, լղոզվում է «ուսանողական խորհուրդ» հասկացությունը. Օրենքի նոր նախագծով ուսանողական խորհուրդները կարող են մի քանիսը լինել։

«Եթե կարող են տարբեր ուսանողական մարմիններ լինել, ո՞վ է ընտրելու այդ բուհի հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչներին։ Սա ևս լղոզված է և ուսանողական հանրույթի միջև առաջացնելու է պառակտումներ, դժգոհություններ։ Երևի պետք չէ, որ ուսանողությունը միասնական լինի, հանդես գա իր շահերը պաշտպանելու տեսակետից։ Երևի պետք է տարբեր փոքր խմբեր ստեղծել, որ կառավարելը հեշտ լինի։

Ամեն ինչ լիազոր մարմնի ձեռքում է. ում կուզեն՝ կնշանակեն։ Այսինքն՝ ամբողջ փաթեթը հայտնվում է մի մարդու ձեռքում, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որովհետև Սահմանադրությունը հստակ ասում է, որ բուհերը պետք է ունենան ինքնավարություն և ակադեմիական ազատություն»,- հիշեցրեց Ցոլակ Ակոպյանը՝ շահագրգիռ օղակներին կրկին կոչ անելով բարձրաձայնել առկա խնդիրների մասին։

Նրա խոսքով՝ ուսանողական, ակադեմիական հանրույթն այսօր պասիվ է, մինչդեռ պետք է բարձրաձայնի իր դժգոհությունների մասին։

«Ո՞ւր են բուհերը, ո՞ւր են բուհերի ռեկտորները։ Այո՛, նրանք իշխանության ներկայացուցիչներ են, ծառայում են այսօրվա իշխանություններին, որի համար պատասխան են տալու։ Արդեն պատասխան են տալիս, որի մասին շուտով կիմանանք։ Այս մարդիկ շարունակում են ծառայել իշխանություններին, բայց մոռանում են, որ իշխանություններն անցողիկ են, իրենք վաղն ամաչելու են իրենց ուսանողների աչքերին նայել»,- ամփոփեց Ցոլակ Ակոպյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը, Գեղամ Ստեփանյանը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական