Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ավետիք Չալաբյանի գործով վարույթ իրականացնող մարմինը հարկ չի համարել ներկայանալ նիստին.պաշտպան

5165 շարժման անդամ Ավետիք Չալաբյանի ձերբակալման իրավաչափության հարցով նիստն այսօր չի կայացել:

Հիշեցնենք՝ Ավետիք Չալաբյանի բնակարանում երեկ՝ մայիսի 12-ի երեկոյան, խուզարկություն էր կատարվել, հետո նա բերման էր ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, ապա ձերբակալվել:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ վարույթ իրականացնող մարմինը հարկ չի համարել նիստին ներկայանալ՝ այլ քննչական գործողություններ կատարելու զբաղվածության պատճառով:

Նիստը կկայանա վաղը: Ժամը դեռ հայտնի չէ