Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

Մայիսի 6-ին՝ ժամը 13:41-ին, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։ 

 Ինչպես տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարարական մասի ծառայողները։ Փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։ 

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից, օձերը ակտիվանում են հիմնականում մայիս ամսին: 

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է. սողունների հանդիպելիս անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին։

«Ինքնուրույն, ձեռքի միջոցներով մի՛ փորձեք բռնել կամ սպանել սողունին, հետևանքները կարող են անդառնալի լինել»,- ասված է հաղորդագրության մեջ։