Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական կողմի՝ «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրման թեմայով պարզաբանումը բավարար չէր. պետք էր հիշեցնել, որ թուրք պաշտոնյաները հենց թուրքական զինվորական տրիբունալների կողմից էին դատապարտվել մահապատժի. թուրքագետ

06/05/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որքան էլ ՀՀ իշխանությունները թուրքական կողմին որոշ ձևակերպումներ են ներկայացրել ՝ փորձելով սրբագրել «Նեմեսիս»-ի հերոսներին նվիրված հուշարձանի տեղադրումը, սակայն սպառիչ պատասխան այդպես էլ չտրվեց, որը կկանխեր հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը։

«Օրինակ՝ ՀՀ վարչապետը նշեց, որ  հուշարձանի տեղադրումը ժողովրդավարության դրսևորում է, այս հարցը քաղաքային իշխանություններն են որոշել։ Հայտարարվեց, որ հուշարձանի տեղադրումը չի արտահայտում կառավարության վերաբերմունքը, և դա պետական քաղաքականություն չէ։

Այդ պատասխաններն, իմ կարծիքով, այդքան էլ բավարար չէին, որովհետև կա մի կարևորագույն փաստ, որ հայկական կողմը կարող էր օգտագործել. դա այն է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրած և «Նեմեսիս» գործողության արդյունքում չեզոքացված թուրք պաշտոնյաները հենց թուրքական զինվորական տրիբունալների կողմից դատապարտվել էին մահապատժի։ Այնպես որ, թուրքական կողմի մեղադրանքներին  կարելի էր նախևառաջ զուտ պատմական փաստերով հակադարձել»,-ասաց Նելլի Մինասյանը։

Թուրքագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները նաև կարող էին հայտարարել, որ «Նեմեսիս» գործողությունը պատմական իրադարձություն է եղել և պետք է մնա պատմության էջերում՝ առավել ևս, որ Թուրքիան իրեն Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ չի ճանաչում։

«Իսկ ընդհանրապես, այստեղ ամենևին էլ հուշարձանի հարցը չէ. Թուրքիան ցանկացած այլ խնդիր կարող էր օգտագործել՝ Հայաստանի համար իր օդային սահմանները փակելու համար»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտնել էր՝  հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելու որոշումն ընդունվել է Երևանում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշարձանը տեղադրելու պատճառով։

Նախօրեին էլ 24TV-ին տված հարցազրույցում Չավուշօղլուն տեղեկացրել էր՝ Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար ևս փակել է երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

Հաջորդ գրառումը

Ահազանգ. Սարսանգի ջրամբարը դատարկ է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հաջորդ գրառումը

Ահազանգ. Սարսանգի ջրամբարը դատարկ է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական