Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով. Վահե Հովհաննիսյան

17/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Քաղաքացիական սառը պատերազմ

Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք.

– Կիսանկախությամբ,

– Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով,

– Հայկական աշխարհի փլուզմամբ,

– Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։

Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո։

Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։

Այս ճանապարհին ամենամեծ խնդիրը քաղաքացիական սառը պատերազմն է, որ այսօր կա Հայաստանում։ 400 հազարը, 680 հազարը և 800 հազարը գտնվում են խորը արժեհամակարգային հակամարտության մեջ։ Մենք չպետք է խուսափենք այս խնդրից, չպետք է թաքցնենք այն։ Լրիվ հակառակը, պետք է բաց խոսենք դրա մասին, փորձենք լսել իրար ու այդպես լուծումներ գտնել։ Հակառակ դեպքում չի հասկացվում, թե ուր կգնանք։

Մենք գրեթե անհամատեղելիության սահմանին ենք։ Ու ոչ մի ձևական համերգ այն չի կարող շտկել։

Նույն օրվա մեջ չի կարող լինել սահմանային բախում՝ զոհերով, և ռեստորանային աղմկոտ քեֆեր։ Այդպես մենք մենակ ենք թողնում թե´ զինվորին, թե´ նրանց ծնողներին, թե´ բանակին, թե´ պետությանը։

Մենք չպետք է վախենանք ասել, որ ընկերների, բարեկամների միջև առաջանում է անհաղթահարելի լարվածություն՝ ընտրազանգվածին պատկանելու պատճառով։ Եվ դա չի վերանում ընտրության հաջորդ օրը, որովհետև սա քվեաթերթիկի ընտրության հարց չէր. սա արժեհամակարգային ընտրություն է։

Ես կարծում եմ, որ մենք պետք է պարզ ձևակերպենք մեր տեսակետը՝ 680 հազար ընտրազանգվածի արածի մասին.

– 680 հազարը չհասկացավ, որ երկրի շահը պահանջում էր պարտված պատերազմից հետո ունենալ նոր բանակցող՝ բարդ բանակցություններում։

– 680 հազարը մեզ զրկեց ավելի շահեկան բանակցելու հնարավորությունից։

– 680 հազարը հնարավորություն տվեց, որ աշխարհում մեր մասին ասեն՝ «մենք կարծում էինք, թե հայերն արժանապատիվ ժողովուրդ էին. նման բան չէինք պատկերացնում»։

– 680 հազարը թույլ չի տալիս Հայաստանին՝ հասկանալ սխալները, անել արագ հետևություններ, ճիշտ հաշվարկել ապագա ռիսկերը։ Իսկ սա նոր վտանգի նախաշեմն է։

– 680 հազարը թույլ չի տալիս, որ Հայաստանը մի փոքր տարանջատվի պարտության բեռից։ Հիմա Հայաստանն ու պարտությունը նույն հասկացությունն են։

680 հազարի ճնշող մեծամասնությունը սա չի հասկանում, մանիպուլյացիաների զոհ է՝ Հ1-ի ու Նիկոլի գերին, հատուկ քարոզչատեխնոլոգիաների զոհը, տասնամյակներով չկրթվելու հետևանքը։

Բայց սա չպետք է դառնա թշնամանքի և վիրավորանքների առարկա։ Որքան էլ դու ուզես դիմացի շենքի սալյուտ խփողին խեղդել, միևնույն է, դա չէ լուծումը։ Նրանք շատ են։ Սա բարդ աշխատանք պահանջող խնդիր է։ Պետք է գտնել նրանց հետ ճիշտ խոսելու լեզուն, ճիշտ բանաձևերը և ճիշտ մարդկանց։

Մենք հիմա քաղաքացիական սառը պատերազմի մեջ ենք. սա շատ վատ ներկա է, և լրիվ անհեռանկար ապագա։ Նրանք, ովքեր այսպես են մտածում, անկախ նրանից , թե այս պահին ՝ քաղաքական- հանրային պրոցեսներում որտե´ղ են գտնվում, ընդդիմությա՞ն մեջ, թե՞ իշխանության, իրար բնական դաշնակից են։

Հաջորդը երկրի հեռանկարի մասին պատկերացումներն են։ Այստեղ մենք կարող ենք լինել և´ դաշնակից,  և´ մրցակից, ու այդ մրցակցությունից վախենալ պետք չէ, դա զարգացման տանող մրցակցություն է, դա անձնային և կոլեկտիվ աճի բերող մրցակցություն է։ Ու կգա մի պահ, երբ «մուրճով լիդերը» կհամարվի անցյալ դար, իսկ «դավաճաններին կախելու» կոչերը՝ դատարկախոսություն։

Հ.Գ. Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով։ Պարզ երևում է, որ հասարակության մի զգալի հատված դեմ է, որ  դա բերելու է հասարակության պառակտմանը, վիրավորելու է հասարակության մի հատվածին,  ցավ է պատճառելու շատերին։ Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը։ Սա ստիպում է  մտածել, որ 2018-ից բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե գիտելիքի, փորձի, խելքի հիման վրա, այլ՝ տգետ համառության. Դրա համար էլ  այս վիճակում ենք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի. Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կարձագանքեն սահմանների խնդրի վերաբերյալ առաջարկին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կարձագանքեն սահմանների խնդրի վերաբերյալ առաջարկին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական