Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կհանգեցնի լարվածության. Իրանի առաջին փոխնախագահ

Տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն կհանգեցնի լարվածության և չարաշահումների տարածաշրջանից դուրս գործող դերակատարների կողմից.  ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

Իրանցի պաշտոնյան հավելել է,  որ անհրաժեշտ է ավելի շատ քննարկումներ ծավալել Զանգեզուր միջանցքի և Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված հարցերի շուրջ։