Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը

Օրինաչափություն է դարձել լուրջ օրակարգային կեղծիքները քողարկել հանրային դաշտ նետված բաժանարար թեմաներով. գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Սահմանադրական դատարանը պայթեցրեց ականը։

Ի՞նչ է տեղի ունեցել։

Գոհար Մելոյանը մեկնաբանում է.

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ՝ Անկախության հռչակագիրը համեմատելով  «զավակին խժռող ծնողի» հետ՝ հրաժարվել է դրանում ամրագրված մի շարք սկզբունքներից։

Մասնավորապես,  ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից։

«3.7. Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլեւս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։