Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնի և տավղահար Քսավիեր դե Մեստղի համատեղ ելույթը Երևանում

Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:

 Ռոլանդո Վիլլասոնը և Քսավիեր դե Մեստղը հայ հանդիսատեսին ներկայացան աննախադեպ՝ «Լատինական սերենադ» ծրագրով:

Ռոլանդո Վիլլասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից է։ Նա  այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից մեկը:

Ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ և տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ռոլանդո Վիլլասոնը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ: