Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուսական 5-րդ սերնդի կործանիչ Checkmate

Ռուսաստանում սկսվել են հինգերորդ սերնդի Checkmate թեթև կործանիչների առաջին նմուշների արտադրության նախապատրաստական ​​աշխատանքները․ հայտնում է  РИА Новости-ին։

Այս մասին Dubai Airshow 2023 ցուցահանդեսի նախօրեին հայտնել է Rostec պետական ​​կորպորացիայի մամուլի ծառայությունը։

Կործանիչը ներկայացվել է Ռուսաստանում՝ MAKS 2021-ին, իսկ արտասահմանում՝ Dubai Airshow 2021-ին: Rostec-ը նշել է, որ  հետո փոփոխություններ են կատարվել նախագծում՝ ներառյալ դրա արժեքը և որոշակի տեխնիկական լուծումները:

 Checkmate-ն  ունի միջֆյուզելաժային խցիկ՝ օդ-օդ և օդ-երկիր զենքերի համար: Մեքենայի  զանգվածը 7 տոննա է, արագությունը՝ 1,8 մախ, մարտական ​​շառավիղը՝ 3000 կմ։ Ինքնաթիռը կարող է միաժամանակ խոցել մինչև վեց թիրախ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ Checkmate-ի առաջին թռիչքը տեղի կունենա 2023 թվականին, իսկ սերիական արտադրությունը կսկսվի 2025 թվականին: Կործանիչի հիմնական հատկանիշներն են աննկատ գործելը, թռիչքի  փոքր  տևողությունը,  բարձր կատարողականությունն ու արդյունավետությունը ծախսերի առումով: