Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Անհնազանդության ակցիայի 32 մասնակից բերման է ենթարկվել

Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 32 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ևս անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել. վաղ առավոտից Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։