Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Անկախ խաղի արդյունքից՝ մենք մեզ պարտված չենք համարի

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է.

Երկրպագուները հավաքվել են ՀՖՖ-ի շենքի մոտ և պահանջում են այդ կազմակերպության ղեկավարությունից բացատրություն տալ, թե ինչու մենք պարտվեցինք մակեդոնացիներին այսօրվա խաղում:

Ենթադրաբար պատասխանը լինելու է հետևյաը։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ Հայաստանում կան ռևանշիստներ։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ Հայաստանի զինանշանի վրա Արարատի պատկեր կա։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ հավաքականում չեն խաղում թուրքերն ու ազերները։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ «նախկիններն այդ խաղը վաճառել են մակեդոնացիներին» դեռևս 1994 թվականին:

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստները բրնձի փոխարեն հաց են ուտում։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ մարզադաշտի լույսն ու ջեռուցումն ապահովում են Մեծամորի ատոմակայանը և «Գազպրոմը»:

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ ժողովրդի շրջանում տարածված է «հայկական ֆուտբոլի պատմության սխալ ընկալումը»։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ ՀՖՖ նախագահը չի լուսանկարվել թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի գրքի հետ։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ թուրք-հայկական սահմանին ծառայություն են իրականացնում Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահ զորքերը։

⚽️ Պարտվելու պատճառն այն է, որ մեզ երեսուն տարի խաբել են, թե ֆուտբոլ ունենք, իսկ իրականում միջազգային հանրությունը հայկական ֆուտբոլը ֆուտբոլ չի ճանաչել ։

⚽️ Մենք պարտվեցինք, որովհետև Սփյուռքը միջամտում էր երկրորդ խաղակեսի վերջնամասում մեր հավաքականի կենտրոնական կիսապաշտպանի խաղին։

❓ Եվ ընդհանրապես, ինչու ենք մենք կարծում, որ պարտվել ենք։

Միշտ հիշեք, որ մենք պայմանավորվել ենք, որ անկախ խաղի արդյունքներից՝ մենք մեզ պարտված չենք համարի։