Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը. Հայաստանը 2։0 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Ալեքսանդր Պետրակովն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը. հայտնել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային և 0-2 հաշվով պարտություն կրել:

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սա մեր հավաքականի երկրորդ պարտությունն էր Ազգերի Լիգայի այս խաղարկությունում։