Ուրբաթ, Մայիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անընդունելի և դատապարտելի է ՀՀ իշխանությունների անգործությունը»․ Արցախի ԱԺ

06/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։

Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հանդիսանում են պետական ահաբեկչության ու քաղաքական հաշվեհարդարի բացահայտ դրսևորում՝ նպատակ ունենալով վարկաբեկել հայության երեք տասնամյակից ավելի տևած սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը, որն իրականացվել է միջազգային իրավունքի, մասնավորապես, դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի լիակատար համապատասխանությամբ:

Ադրբեջանում այդ շինծու «դատավարությունները» շարունակությունն են Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ռազմական ագրեսիայի և 2023թ. իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների, որոնք միջազգային իրավունքը միանշանակորեն որակում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ:

Անընդունելի և դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր՝ որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն։

Անկախ այն բանից՝ միջազգային հանրությունը աշխարհաքաղաքական վայրիվերումների բովում նկատում է դա, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երեք տասնամյակից ավելի եղել է միջազգային հարաբերությունների ու ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի օրակարգերի անբաժան մասն ու 15 տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարները հաստատել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հետևաբար, այդ ինստիտուտների համապատասխան արձագանքի բացակայության դեպքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընդունված «դատավճիռները» հավասարապես վերաբերում են այդ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

Մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար և համոզված ենք, որ ի վերջո արդարությունը հաղթելու է և իրական հանցագործները ստանալու են իրենց արժանի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ գույք և գումար

Հաջորդ գրառումը

Տնային կալանքի պայմաններում Միքայել Սրբազանը կմասնակցի կիրակնօրյա պատարագներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տավուշում «սահմանազատման / սահմանագծման» ամբողջական պատկերը. Դավիթ Գալստյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Առա՛ջ, դեպի հայկական Մայդան. Արթուր Խաչիկյան

30/04/2026
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
Հաջորդ գրառումը

Տնային կալանքի պայմաններում Միքայել Սրբազանը կմասնակցի կիրակնօրյա պատարագներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստին ելույթ կունենան ԼՂ ներկայացուցիչները

30/04/2026

Այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի ընթացքում ի թիվս շվեյցարացի օրենսդիրների ելույթ կունենան օրեր առաջ Բեռն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը. Անդրանիկ Միհրանյան

30/04/2026

Այն մասին, թե ինչ աստիճանի սկզբունքային նշանակություն ունեն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ընտրությունները հայ ազգի գոյության համար և ինչպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուստաֆաևը Երևան է ժամանել ՀՀ իշխանություններին շտապեցնելու Նախիջևանի հետ անխոչընդոտ կապի ապահովման հարցում. քաղաքագետ

29/04/2026

Եթե ՀՀ իշխանությունները հնարավորություն ունենային, ընդհանրապես գաղտնի կպահեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցը։  Azg.am-ի թղթակցի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մակրոնն Էջմիածին չի այցելի, իսկ Ֆրանսիայի երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում, հանդիպել Կաթողիկոսի հետ

30/04/2026

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի՝ Մակրոնը, բացի Փաշինյանի հետ հանդիպումից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական