Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահին մեր միմյանց ձեռք բռնելը ավելին է, քան պարզապես հավատքի պարտականություն. դա պայքար է՝ ճշմարտության համար. Տեր Վրթանես Բաղալյան

04/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելի’ հավատացյալ զավակներ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու

Այս օրերին, երբ մեր Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ փոթորիկներ են բորբոքվում, մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է ամուր կանգնել՝ հավատով զորացած, սիրով միաբանված և անկեղծ հարգանքով շրջապատած մեր Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Քրիստոնեական պատմության ընթացքում միշտ եղել են ժամանակներ, երբ Եկեղեցին հալածվել է՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Սակայն Սուրբ Գիրքը մեզ հորդորում է․ «Հնազանդեցե՛ք ձեր առաջնորդներին և ենթարկվեցե՛ք նրանց, որովհետև նրանք հոգ են տանում ձեր հոգիների համար, ինչպես նրանք, ովքեր հաշվետու պիտի լինեն» (Եբր. 13:17)։

Այս խոսքերը կենդանի իրականություն են մեզ համար։ Որովհետև մեր Հայրապետը՝ կրելով ոչ միայն Հայոց ազգի աղոթքների և հույսերի ծանրությունը, այլև աշխարհի հայության հոգևոր սպասումները, ամուր կանգնած է իր խաչակրության մեջ՝ ինչպես սյունն է պահում տաճարը։

Մեր սիրո արտահայտությունը միայն զգացմունք չէ, այլ գործ։ Այդ սերն է, որ մեզ մղում է պաշտպանիրու մեր Սուրբ Աթոռը։ Մեր հարգանքը ոչ միայն պատվի խոսք է, այլ՝ մաքուր վստահություն հոգևոր առաջնորդի նկատմամբ։ Իսկ հավատարմությունը՝ սուրբ ուխտ է, որով խոստանում ենք չմեկնել ո՛չ ձայնին, ո՛չ խոսքով, ո՛չ էլ մտքով՝ սրախողխող անելու այն տունը, որի մեջ մկրտվեցինք, օծվեցինք, ամուսնացանք և ի վերջո պիտի հանգչենք։

Այս պահին մեր միմյանց ձեռք բռնելը ավելին է, քան պարզապես հավատքի պարտականություն։ Դա պայքար է՝ ճշմարտության համար։ Դա պահապան փարոս է՝ եկեղեցու նավի վրա բորբոքված փոթորկի ժամանակ։

Ուստի կոչ ենք անում․

Ապրե՛ք քրիստոնեական սիրով, հարգանքով ու հնազանդությամբ։

Բարձրացրե՛ք ձեր աղոթքները՝ ի պաշտպանություն մեր Հայրապետի և Մայր Աթոռի։

Մերժե՛ք պառակտման ու չարության խոսքը՝ որ ելնում է ոչ թե Աստծուց, այլ՝ նրա հակառակորդից։

Ճանաչե՛ք, որ երբ մեր հոգևոր հայրը հալածվում է, մենք էլ նրա հետ ենք հալածվում, և մեր կողմանկից լինելը մեր Քրիստոսասիրության նշանն է։

Եկե՛ք լինենք միաբան մեր Սուրբ Եկեղեցու և մեր սիրելի Հայրապետի շուրջ, որի ձեռքով ենք օրհնվում, ում շուրթերով ենք խմում հավիտենական կյանքի խոսքը, և ում առաջնորդությամբ ենք գնում դեպի Աստծու արքայություն։

Թող Աստուծո օրհնությամբ խաղաղություն ու միաբանություն տիրի մեր Սուրբ Եկեղեցում։

Տեր Վրթանես Բաղալյան

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրբազանները մեկօրյա հացադուլ են հայտարարում. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Կարծում եմ՝ շատ ռեալ է «միջանցք» կոչվածը բացելը. Հայկ Նահապետյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կարծում եմ՝ շատ ռեալ է «միջանցք» կոչվածը բացելը. Հայկ Նահապետյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական