ԱՄՆ-ն Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության նախօրեին եւ դրանց ժամանակ պատրաստել է բազմաթիվ ֆեյքեր՝ ձգտելով վախեցնել մարդկանց, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նա (ԱՄՆ-ն- խմբ.) պատրաստել է տարբեր բնույթի մեծ թվով ֆեյքեր ընտրությունների նախօրեի եւ ընթացքի համար։ Եվ քաղաքական բովանդակության տեսակետից, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, անձանց մասին արտանետումների տեսակետից քիչ բան չի արել, որպեսզի տառացիորեն վախեցնի մարդկանց»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ՌԴ նախագահի ընտրություններին ԱՄՆ միջամտության մասին հարցին։
Նրա խոսքով՝ «Վաշինգտոնն օգտագործում է հաքերների, որպեսզի խափանի քվեարկության գործընթացը Ռուսաստանում նախագահական ընտրությունների ժամանակ»։
Հետահար էլեկտրոնային քվեարկությունը Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկություններում արտասահմանում չի կիրառվում կիբեռանվտանգության ոլորտի սպառնալիքների պատճառով, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Գենադի Ասկալդովիչը։
Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը տեւելու է երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին եւ 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս գրանցված թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսկլավ Դավանկովը եւ Վլադիմիր Պուտինը։