Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զելենսկին քննադատել է Շոլցին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու պատճառով:

«Հիմա արդեն կլինեն այլ զանգեր և խոսակցություններ։ Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ թուլացնել իր մեկուսացումը, վարել սովորական բանակցություններ, որոնք ոչնչով չեն ավարտվի»,- ասել է Զելենսկին երեկոյան ելույթում։

Հիշեցնենք, որ Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Կանցլերը զրույցի ընթացքում Պուտինին կոչ է անում բանակցել Ուկրաինայի հետ՝ «արդար և կայուն խաղաղություն» հաստատելու համար։ Նաև ասում է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է։ Նշում է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է վերջ դրվի:

Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսակցությունը տևել է մեկ ժամ: