Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն է Ուկրաինայի պատերազմի գլխավոր հովանավորը. Պեսկով

ԱՄՆ-ը շարունակում է մնալ Ուկրաինայի պատերազմի գլխավոր հովանավորը. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները եղել և մնում է հիմնական լոկոմոտիվը, որը տանում է այս ամբողջ գործընթացը և որը մինչ այժմ կրում է այս պատերազմի ֆինանսական աջակցության ամենամեծ բեռը։

Պեսկովը նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը տարբեր տեսակետեր ունի և ձգտում է ոչ թե «պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացին», այլ խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը։

«Կրեմլը համաձայն է այս մոտեցման հետ»,- հավելել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։