Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երուսաղեմի պատրիարքը Նեթանյահուին հորդորել է դադարեցնել պատրիարքության դեմ քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները

Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայէլի վարչապետ տիար Բենյամին Նեթանյահուին արնոնայի հարցով:

Նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:

Այս մասին հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Աղան վարդապետ Գոգչյանը։

orer.eu