Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ

Դեսպանատունը հիշեցնում է, որ նախորդ օրերի հավաքները կեզրափակվեն մայիսի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքով:

Տեղական լուրերի համաձայն, մայիսի 1-ին ժամը 16:00-ին Երևանում նախատեսվում է ցույց սկսել։ Կիրակի, մայիսի 1-ի բողոքի ակցիային նախորդող այլ ցույցեր կարող են տեղի ունենալ նաև Երևանում կամ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք տանող ճանապարհների երկայնքով:

Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։

Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն և ստուգել տեղական լրատվական միջոցները թարմացումների և երթևեկության հնարավոր խափանումների մասին տեղեկատվության համար:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր անում մեր կառավարությանը չխոչընդոտել խաղաղ հանրահավաքներին, թույլ տալ քաղաքացիներին իրացնել ազատ կամարտահայտման իրավունքը։