Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով

Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով. այս նախադասությունն ուղղակի քարացնում է մարդուն, շնչահեղձ անում։

Ախթալան, հարակից 6 համայնքներով, կտրվել է արտաքին աշխարհից` հնարավոր բոլոր եղանակներով։

Բարդ խնդիրների առջև կկանգնեն նաև ալավերդցիները։ Բանն այն է, որ վնասված է գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը և եթե թաղման կարիք լինի, ապա չի բացառվում , որ ասենք պապի կողքին, արդեն պատրաստած գերեզմանում չկարողանան թաղել տատին, կամ հակառակը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու սգատերերի համար. հայտնում է լոռեցի լրագրող Հրաչյա Պապինյանը։

Լոռու մարզի տարբեր բնակավայրերում մարդիկ փորձում են ի մի բերել աղետի հետևանքները, այն, ինչ մնացել է ջրհեղեղից հետո։

Հետևեք նաև Telegram-ում