Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի ժամանակավոր առաջնորդ

Խամենեին կփոխարինի Արաֆիին։ 67 ամյա Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի ժամանակավոր առաջնորդ։

Իրանական ​​ISNA լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Արաֆին որոշ ժամանակ կծառայի որպես ժամանակավոր գերագույն առաջնորդ։

Վերջինս Իրանի շիա այաթոլլա է։ Նա վերահսկում է շիիզմի տարածումը արտերկրում։ Նախկինում ղեկավարել է Իրանի սեմինարիաները և համարվում էր այաթոլլա Խամենեիի հավանական իրավահաջորդ։