Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կրկնել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու և հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի արտգործնախարարի միտքը։

«Այժմ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին և ռազմագերիներին»,- գրում է նա։