Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Ադրբեջանն 95%-ով ավարտել է Զանգեզուրի միջանցքի ճանապարհի շինարարությունը

Հորադիզ-Ջրական-Զանգեզուրի միջանցք ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով։

Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ 123.6 կմ երկարությամբ գլխավոր ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով։

«Զանգեզուրի միջանցքի նախագիծն իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան։ Նախագծի համաձայն՝ ընդհանուր երկարությունը կազմում է 149.9 կմ, որից 123.6 կմ-ը՝ գլխավոր ճանապարհն է։ Ճանապարհի տեխնիկական կատեգորիան 1B է, ինչը ապահովում է բարձր արագությամբ և անվտանգ երթևեկություն։

• Ճանապարհի լայնությունը՝ 14–21 մետր
• Ճանապարհային ծածկույթի լայնությունը՝ 21.5–29.5 մետր
• Երթևեկության գոտիների քանակը՝ 4–6

Նշվում է, որ այս պարամետրերը բարենպաստ պայմաններ են ստեղծում երթևեկության հարմարավետ և անխոչընդոտ տեղաշարժի համար»,-նշված է հաղորդագրության մեջ։